Ջանսու նահանգի Նանկին քաղաքում տեղի է ունեցել պաշտոնական հանդիպում «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» և «Jiangsu Provincial Construction Group Overseas Subsidiary» ընկերության ներկայացուցիչների միջև: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ կապված ՀՀ տարածքում բնակելի և առևտրային տարածքների շինարարության և 2020 թվականին համատեղ գործողությունների ծրագրի հետ:
Չինական մի շարք ընկերություններ հետաքրքրված են Շիրակի մարզի արտադրական ներուժով ու արդեն գտել են այն ուղղությունները, որոնք կարող են գործարարների համար հաջող բիզնես ապահովել։ Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր Շիրակի մարզպետի հետ հանդիպմանը հստակեցրել են ծրագրերը և վստահեցրել, որ Շիրակի մարզում շատ ավելի ներդրումային հնարավորություններ կան, քան կարծում էին։
Առաջիկայում Շիրակի մարզի բերքն ու բարիքը, Հայաստանում արտադրվող ալոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, հանքային ջրերը, հյութերն ու չրերը կհայտնվեն Չինաստանի Խայնան կղզում: Այս մասին 3 ամիս առաջ ծավալված խոսակցություններն արդեն ամրագրված են հայ-չինական համաձայնագրով:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» ներկայացուցիչներին և Չինաստանից ժամանած մի շարք գործարարների։ Ողջունելով պատվիրակությանը՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ չափազանց կարևորում է հիմնադրամի գործունեությունն ու չինական կողմի հետ տարբեր բնագավառներում համագործակցությունն առավել առարկայական դարձնելը․ «Հայ-չինական բարեկամությունը երկար դարերի պատմություն ունի։
Հայկական արտադրանքը չինական շուկայում. ջուր, ալկոհոլային խմիչք, դեղաբույսեր, հայկական խոհանոց: Չինական կողմը պատրաստ է ընդլայնել հայկական մշակույթը իր երկրի սահմաններում: Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամն այդ ուղղությամբ արդեն քայլեր է մշակել: Իսկ կոնկրետ ուղիները քննարկվել է Շիրակի մարզպետարանում: Չինացի գործարարները հետաքրքրված են հատկապես Շիրակի մարզով:
«Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամին» 4 ամսվա ընթացքում հաջողվել է առաջին ներդրողներին բերել Հայաստան։ Նրանք նպատակ ունեն մի շարք շահավետ ծրագրեր իրականացնել Շիրակի մարզում, մասնավորապես` Գյումրիում:
Շիրակի մարզպետարանի և «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամ»-ի միջև երեք ամիս առաջ կնքված համաձայնագրի շրջանակներում սեպտեմբերի 26-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունեց «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» ներկայացուցիչներին և Չինաստանից ժամանած գործարարներին։
Սեպտեմբերի 25-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» պատվիրակությանը, որոնց թվում էին հիմնադրամի ներկայացուցիչները և չին գործարարներ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Այս համաձայնագրով կողմերը համագործակցելու են մարզի՝ որպես օտարերկրյա զբոսաշրջիկների համար զբոսաշրջային ուղղության, գրավչության բարձրացման ոլորտում, ինչպես նաև նպաստավոր պայմաններ են ստեղծելու նոր պոտենցիալ ներդրողների ներգրավվման համար:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու «Չին-Հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախագահ Ս. Ավանեսովը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, որով նախատեսվում է կողմերի համագործակցությունը տարածաշրջանի` օտարերկրյա զբոսաշրջիկների համար գրավչության զարգացման բնագավառում, ինչպես նաև նոր հնարավոր ներդրողների ներգրավման համար հարմարավետ միջավայրի ստեղծման առումով: