Ծրագիր 2026 թվականի համար
Չինա-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը և Չինաստանում գործող «Armenia China (Sichuan) Business Services Co., Ltd.» ընկերությունը, Հայաստանի և Չինաստանի գործընկերների հետ համատեղ իրականացրել են լայնածավալ աշխատանք՝ ուղղված հայ-չինական բարեկամության ամրապնդմանը տնտեսության, մշակույթի և կյանքի այլ կարևոր ոլորտներում։
Հիմնադրամը կնքել է համաձայնագրեր գործընկերների հետ ծրագրերի իրականացման նպատակով։ Բոլոր գործընթացները կներկայացվեն www.chinaarmenia.am կայքում։
Կատարվել է զգալի նախապատրաստական աշխատանք, այդ թվում՝
- Չինաստանի և Հայաստանի ժողովուրդների փառավոր զավակ Վարդան Մամիկոնյանին նվիրված ծրագրեր։ 2026 թ. մարտի վերջում կհրատարակվի նրան նվիրված առաջին ամսագիրը, պատրաստվում են նաև վավերագրական ֆիլմերի սցենարներ;
- Հայաստանում Չինական ավանդական բժշկության կենտրոնի բացում;
- Երևանում չինական համալսարանի մասնաճյուղի բացում՝ ավանդական չինական բժշկության ոլորտում մասնագետներ պատրաստելու և միջազգային դիպլոմ տրամադրելու նպատակով;
- ավանդական չինական բժշկության դեղերի սերտիֆիկացման լաբորատորիայի ստեղծում՝ հետագա արտահանմամբ աշխարհի տարբեր երկրներ;
- խոշոր շինարարական ընկերության ներգրավում՝ Հայաստանում մի շարք խոշոր նախագծերի իրականացման համար;
- Հայաստանի տարածքում շարժական ավտոկայանատեղիների ստեղծում;
- շարժական ավտոկայանատեղիների արտադրության գործարանի ստեղծում;
- Հայնան կղզու կառավարության և Շիրակի մարզի միջև ստորագրված հուշագրի իրականացում՝ Hainan Trade Industrial Co., Ltd. ընկերության հիման վրա, որը ամբողջությամբ պատկանում է Հիմնադրամին;
- Պեկինի Դասին միջազգային օդանավակայանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Լանֆան (Դասին) համալիրի իրականացում։ Ծրագրի արժեքը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար;
- «Armenia China (Sichuan) Business Services Co., Ltd.» ընկերության համար 120 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման ներգրավում։
Հիմնադրամը ներգրավել է բարձրակարգ մասնագետների՝ www.chinaarmenia.am կայքի աշխատանքը բարելավելու և նոր հարթակներ ստեղծելու նպատակով։
2026 թվականի ծրագիրը ներկայացնում է Հիմնադրամի, նրա կողմից ստեղծված ընկերությունների և գործընկերների գործունեության հիմնական ուղղությունները։ Յուրաքանչյուր ուղղություն առանձին կներկայացվի կայքում։