Սեպտեմբերի 25-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» պատվիրակությանը, որոնց թվում էին հիմնադրամի ներկայացուցիչները և չին գործարարներ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Այս համաձայնագրով կողմերը համագործակցելու են մարզի՝ որպես օտարերկրյա զբոսաշրջիկների համար զբոսաշրջային ուղղության, գրավչության բարձրացման ոլորտում, ինչպես նաև նպաստավոր պայմաններ են ստեղծելու նոր պոտենցիալ ներդրողների ներգրավվման համար:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու «Չին-Հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախագահ Ս. Ավանեսովը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, որով նախատեսվում է կողմերի համագործակցությունը տարածաշրջանի` օտարերկրյա զբոսաշրջիկների համար գրավչության զարգացման բնագավառում, ինչպես նաև նոր հնարավոր ներդրողների ներգրավման համար հարմարավետ միջավայրի ստեղծման առումով: