Լուրեր

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման» հիմնադրամի նախագահ Սերգեյ Ավանեսովը կնքեցին համաձայնագիր

Այս համաձայնագրով կողմերը համագործակցելու են մարզի՝ որպես օտարերկրյա զբոսաշրջիկների համար զբոսաշրջային ուղղության, գրավչության բարձրացման ոլորտում, ինչպես նաև նպաստավոր պայմաններ են ստեղծելու նոր պոտենցիալ ներդրողների ներգրավվման համար:
 
Տավուշի մարզի տարածքում արտադրվող արտադրանքն արտահանելու են Չինաստան, խթանելու և աջակցելու են ներդրումների ներգրավումը և նոր աշխատատեղերի ստեղծումը, ինչը կհանգեցնի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը։