Գործընկերներ


Embassy of Armenia to China

Ն. պարոն Սերգեյ ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

 

Ընդհանուր տեղեկություններ 

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.ապրիլի 6-ին:

1996թ. օգոստոսի 10-ին Պեկինում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

2016 թվականից ՉԺՀ-ում ՀՀ դեսպանն է Սերգեյ Մանասարյանը:
 
1992թ. հուլիսին Երևանում բացվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը:

2014 թվականից ՀՀ-ում ՉԺՀ դեսպանն է Թիեն Ըրլոնգը:

1992 թվականից Երևանում գործում է ՉԺՀ առևտրա-տնտեսական ներկայացուցչությունը: 
 
1992 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չինաստանի
Ժողովրդական Հանրապետության կառավարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տարբեր ոլորտներում ստորագրել են շուրջ 70 համաձայնագիր, արձանագրություն, հուշագրեր և այլ փաստաթղթեր:
 

Առևտրատնտեսական կապեր 

Հայաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառության ծավալները (մլն. ԱՄՆ դոլար)

 

Արտահանում

Ներմուծում
(ըստ ծագման երկրի)

Ներմուծում
(ըստ առևտուր անող երկրի

2014

171.0

433.1

206.8

2015

165.3

327.2

162.6

2016

96.4

367.5

171.8

2017

118.5

477.7

274.0

2018

107.2

663.8

382.8

 

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջատար դեր է խաղում հանքանյութի մատակարարումը:

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

Ներմուծումը շատ ավելի դիվերսիֆիկացված է և ներառում է ապրանքների լայն տեսականի` այդ թվում, հագուստեղեն, կոշկեղեն, մեքենաշինական և քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք և այլն:

Հասցե: 100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան, Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9

Հեռ.` +86 10 6532-5677

Էլեկտրոնային փոստ - [email protected]

Տեղեկատվությունն օգտագործվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպանության պաշտոնական կայքէջից: https://china.mfa.am/hy/