ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» ղեկավարության՝ ի դեմս գլխավոր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցի և Հիմնադրամի նախագահ Սերգեյ Ավանեսովի՝ մի կողմից, և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար, փոխնախարար պրն. Վ. Բ. Տերտերյանի հետ՝ մյուս կողմից:
Կողմերը քննարկեցին Հիմնադրամի կողմից առաջարկված բիզնես-մոդելը, որով նախատեսվում է ներդրումներ ներգրավել պետական նշանակության ճանապարհաշինական ծրագրերի իրականացման համար՝ առանց պետական երաշխիքների և ՀՀ կառավարության կողմից ֆինանսական պարտավորությունների ստանձնման:
Կողմերը համաձայնվեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ բանակցություններ անցկացնելու մասին, որից հետո տեղի կունենա լրացուցիչ համատեղ հանդիպում՝ ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ կայացնելու համար: