2026 թվականի մարտի 25-ին, Երևան քաղաքում, Հայաստանի նկարիչների միության շենքում տեղի ունեցավ հանդիպում և հանդիսավոր կերպով ստորագրվեց «Ռազմավարական գործընկերության համաձայնագիր (MoU) Չինա-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի (www.chinaarmenia.am) և Հայաստանի նկարիչների միության (http://auarmenia.com) միջև։
Հիմնադրամի կողմից հանդիպմանը մասնակցեց և համաձայնագիրը ստորագրեց հիմնադրամի նախագահ, դոկտոր Սերգեյ Ավանեսովը, իսկ Միության կողմից՝ նախագահ Սուրեն Սաֆարյանը։
Համագործակցությունը նպատակ ունի զարգացնել մշակութային և ստեղծագործական նախագծերը, ինչպես նաև ներգրավել ներդրումներ Միության զարգացման համար։
Նշվեց նաև կողմերի համատեղ մասնակցությունը հայ և չինական ժողովուրդների փառավոր զավակ Վարդան Մամիկոնյանի գործունեության զարգացմանն ու լուսաբանմանը։
Կողմերը պայմանավորվեցին ստեղծել աշխատանքային խմբեր՝ համատեղ մշակված կոնկրետ ծրագրերի իրականացման համար։
Հանդիպումն անցավ բարեկամական և կառուցողական մթնոլորտում։ Հանդիպմանը մասնակցում էին Միության վարչության անդամները և հիմնադրամի առաջատար աշխատակիցները։