ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Միությունը ստեղծվել է 1932 թ. նոյեմբերի 10-ին: 

Առաջին համագումարը տեղի է ունեցել 1945 թ.։ 1945-2018 թթ. կայացել է 19 համագումար։ 2018 թվականին Երևանի կինոյի տանը կայացած Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարում միության նախագահ է ընտրվել Սուրեն Սաֆարյանը:

Միության հիմնական խնդիրներից են՝ աջակցել Հայաստանի նկարիչներին, քանդակագործներին և արվեստաբաններին՝ ստեղծելու բարձրարժեք ստեղծագործություններ, նպաստել անդամների պրոֆեսիոնալ վարպետության բարձրացմանը, նրանց միջազգային կապերի ընդլայմանը, մասսայականացնել ստեղծված աշխատանքները, բացել ցուցահանդեսներ, հնարավորինս կազմակերպել և ֆինանսավորել նրանց գործունեությունը և այլն։ Միությունը կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ, հանրապետական ու միջազգային փառատոներ, հրատարակում նկարիչների կատալոգները։ Միությունում անցկացվում են դասախոսություններ, հանդիպումներ արվեստի ու մշակույթի գործիչների հետ, տոնվում են հոբելյանական տարեթվերը։

2026 թ. մարտի 25-ին, Երևան քաղաքում, Հայաստանի Նկարիչների միության շենքում, տեղի ունեցավ հանդիպում և հանդիսավոր կերպով ստորագրվեց «Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր» (MoU)՝ Չին-Հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի և Հայաստանի Նկարիչների միության միջև:
Համագործակցությունը նպատակ ունի զարգացնել մշակութային և ստեղծագործական ծրագրերը, ինչպես նաև ներգրավել ներդրումներ՝ Միության զարգացման համար։
Նշվեց նաև կողմերի համատեղ մասնակցությունը հայ և չինացի ժողովուրդների նշանավոր զավակ Վարդան Մամիկոնյանի գործունեության զարգացման և լուսաբանման գործում։
Կողմերը պայմանավորվեցին ստեղծել աշխատանքային խմբեր՝ համատեղ մշակված կոնկրետ ծրագրերի իրականացման համար։