National tourist office of China
Տուրիզմի հարցերով ՉԺՀ պետական վարչության ներկայացուցչություն
Տուրիզմի հարցերով ՉԺՀ պետական վարչության Մոսկվայի ներկայացուցչության իրավասության շրջանակում են հետևյալ պետությունները՝ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Տաջիկիստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Մոնղոլիա, Ուկրաինա, Մոլդովա:
Երկրների տնտեսության և սոցիալական զարգացման մեջ զբոսաշրջության դերը հետզհետե ավելանում է: Տուրիզմը դարձել է երկրների սոցիալ-տնտեսական զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ: Վերջին տարիների ընթացքում օրեցօր կատարելագործվում են երկրների միջև փոխհամագործակցության մեխանիզմները, անդադար ընդլայնվում է տուրիզմի ոլորտում համագործակցությունը:
Տուրիզմի հարցերով ՉԺՀ պետական վարչության ներկայացուցչությունն անդադար ամրապնդում է երկրների միջև փոխադարձ համագործակցությունը տուրիզմի զարգացման ոլորտում:
Տուրիզմի գծով պատասխանատու մարմինները ձեռնարկում են բոլոր միջոցները՝ տուրիստների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծման համար՝ նպատակ ունենալով բարելավել տուրիզմի ոլորտում հանրային ծառայությունների որակը, օպտիմալացնել և լավացնել տուրիստներին մատուցվող ծառայությունների չափանիշները:
Չինաստանը մշտապես զարգացնում և նորացնում է նոր ուղիներ: Զբոսաշրջությունը Մետաքսի ճանապարհով և Թեյի մեծ ճանապարհով դառնում է համագործակցության աճի նոր կետ: Տուրիստական համագործակցության արդյունքը դառնում է երկրների միջև ռազմավարական համագործակցության վառ օրինակ, ինչպես նաև արագացնում և ուժեղացնում է հումանիտար կապերը և առևտրա-տնտեսական համագործակցությունը:
Չինական տուրիզմի զարգացման նպատակով Տուրիզմի հարցերով ՉԺՀ պետական վարչության ներկայացուցչությունը սերտ համագործակցում է բոլոր պետական մարմինների և տուրիստական շուկայի բաղադրիչների և մասնակիցների, ինչպես նաև լրատվամիջոցների հետ:
Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը գտնվում է սերտ համագործակցության մեջ Տուրիզմի հարցերով ՉԺՀ պետական վարչության Մոսկովյան ներկայացուցչության և անձամբ ներկայացուցչության ղեկավար՝ տիկին Վան Սյաոսյայի հետ:
Հրավիրում ենք ուղևորության դեպի Չինաստան:
http://beautifulchina.ru/