Հիմնադրամի ներկրման և արտահանման, առրևտրա-ֆինանսական ստորաբաժանումը Չինաստանում, «JiangsuGeFanTechnologyTradeCo., Ltd.» ընկերությունը
«Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը» հանդիսանում է միակ հայկական կազմակերպությունը, որն ունի իր ներկրման և արտահանման, առրևտրա-ֆինանսական ստորաբաժանումը Չինաստանում, իդեմս «Jiangsu GeFan Technology Trade Co., Ltd»(այսուհետ՝«GeFan») ընկերության(www.gefangroup.com): Ընկերության հիմնական գրասենյակը գտնվում է Նանկին քաղաքում, իսկ դրա ներկայացուցչությունները՝ Ֆոշանքաղաքում և Հայնանգավառում:
«GeFan»-ը ունի անհրաժեշտ լիցենզիաները՝ լիարժեք ֆինանսա-տնտեսական գործունեություն վարելու համար, ներառյալ ներկրման և արտահանման, ներդրումներ ներգրավելու լիցենզիաները և այլն: Ընկերությունն ունի համագործակցության համաձայնագրեր չինական խոշորագույն արտադրողների, բանկերի, «SinoSure» ապահովագրական ընկերության հետ, որը հանդիսանում է արտահանում ֆինանսավորող վարկային գործակալություն՝ վարկերի ապահովագրման աշխարհում միակ ընկերությունը, ամենամեծ պետական ապահովագրական ընկերությունը, որն անմիջականորեն ենթարկվում է Չինաստանի ֆինանսների նախարարությանը:
Կրճատելով ծախսերը հաճախորդների համար, ընկերությունն իր վրա է վերցնում ամբողջական սպասարկում և վարում գործարքների վրա, այնպիսի աշխատանքների շնորհիվ կարելի է դասել՝
Հանդիսանալով ներկրման և արտահանման լիցենզիայի կրող՝ Չինաստանում մեր ստորաբաժանումը կստանձնի արտահանողի և ներկրողի գործառույթները:
Այս բոլոր գործառույթներն իրականացնում է մեր չինական ստորաբաժանումը՝ ինչպես ամբողջությամբ, այնպես էլ առանձին-առանձին: Սա շատ ավելի էժան և հարմար է, քան Չինաստանում գրասենյակ և աշխատողներ պահելը:
Մեր աշխատողների բարձր որակավորումը, Չինաստանի տարածքում հաստատված գործընկերային հարաբերություններն արտադրող ընկերությունների և խոշոր լոգիստիկ ընկերությունների հետ թույլ են տալիս տրամադրել ամենաբարձր որակի ծառայություններ: Չինաստանից մատակարարումներից առաջ մեր մասնագետները հաճախորդի հետ միասին ձևավորում են ապրանքի բնութագրիչ հատկանիշները հստակ սահմանող տեխնիկական առաջադրանքը, որի համաձայն էլ իրականացվում է ապրանքի որոնումը: Մեր ընկերության որակավորված մասնագետները տիրապետում են ռուսերեն, անգլերեն և չինարեն լեզուներին և իրականացնում են շուկայի մանրամասն ուսումնասիրություն, ինչպես նաև վերլուծում են արտադրական և վիճակագրական տվյալների բազաները, հավաքագրում են տվյալներ որակյալ ապրանքներ արտադրողների և մատակարարների վերաբերյալ: