news feed/arm

Համագործակցության հուշագիր Շիրակի մարզպետարանի և «Չին-Հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» միջև

2019-07-04 15:38
Համագործակցության հուշագիր Շիրակի մարզպետարանի և «Չին-Հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» միջև


Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու «Չին-Հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախագահ Ս. Ավանեսովը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, որով նախատեսվում է կողմերի համագործակցությունը տարածաշրջանի` օտարերկրյա զբոսաշրջիկների համար գրավչության զարգացման բնագավառում, ինչպես նաև նոր հնարավոր ներդրողների ներգրավման համար հարմարավետ միջավայրի ստեղծման առումով:

Տիգրան Պետրոսյանը կարևորելով հուշագրով նախատեսված պարտավորությունների կատարումը՝ նշել է, որ համագործակցությունը կնպաստի ներդրումների իրագործմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչը կհանգեցնի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխմանը:

Մարզպետի նախաձեռնությամբ «Չին-Հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» ներկայացուցիչները հանդիպել են նաև Գյումրու քաղաքապետին, քննարկվել են Գյումրու և Չինաստանի Նանկին քաղաքի հնարավոր համագործակցության ձևավորմանն առնչվող հարցեր: