Չենդուում կայացել է Հիմնադրամի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը LKK (洛可可) ընկերության ղեկավարության հետ
2026-08-19 23:35
2026 թվականի օգոստոսի 19-ին Չենդու քաղաքում՝ LKK (洛可可) ընկերության գրասենյակում, կայացել է Չինաստան-Հայաստան հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը ընկերության Չենդուի մասնաճյուղի ղեկավարության հետ։
LKK ընկերության կողմից հանդիպմանը մասնակցել է Չենդուի ստորաբաժանման գլխավոր տնօրեն պարոն Չան Կեն (常可)։
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են մշակութային և ստեղծարար առաջխաղացման, մտավոր սեփականության (IP) զարգացման, գործարար միջոցառումների, ցուցահանդեսների, դասախոսությունների և բիզնես-սալոնների կազմակերպման ոլորտներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև Չինաստանում Հայաստանի պատմամշակութային ժառանգության ճանաչելիության բարձրացմանն ուղղված համատեղ աշխատանքի հնարավորությունները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Վարդան Մամիկոնյան» հարթակին՝ որպես երկու երկրների միջև երկարաժամկետ մշակութային և գործարար համագործակցության գործիքի։ Մասնակիցները մտքեր են փոխանակել համագործակցության փուլային զարգացման, Հայաստանի և Վարդան Մամիկոնյանի պատմական կերպարի վերաբերյալ նախնական իրազեկվածության ձևավորման, ինչպես նաև B2B փոխգործակցության գործնական ձևաչափերի շուրջ։
Կողմերը նշել են համատեղ նախագծերի իրականացման հարցում իրատեսական և փուլային մոտեցման կարևորությունը և պայմանավորվել շարունակել երկխոսությունը՝ համագործակցության կոնկրետ ուղղություններն ու ձևաչափերը սահմանելու նպատակով։
Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում LKK ընկերության ղեկավարությանը բաց և կառուցողական քննարկման, ինչպես նաև մշակույթի, դիզայնի և գործարար համագործակցության ոլորտներում չին-հայկական կապերի զարգացման նկատմամբ ցուցաբերած հետաքրքրվածության համար։