news feed/arm

Երևանում տեղի ունեցավ Հիմնադրամի նախագահի հանդիպումը Հայաստանի Զբոսաշրջության Ֆեդերացիայի նախագահի հետ

2026-05-26 14:33
Մայիսի 10-ին Երևանում տեղի ունեցավ Հիմնադրամի նախագահ, դոկտոր Սերգեյ Ավանեսովի հանդիպումը Հայաստանի Զբոսաշրջության Ֆեդերացիայի նախագահ Մեհակ Ապրեսյանի հետ։

Հանդիպումն անցավ բարեկամական և կառուցողական մթնոլորտում։ Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ Վարդան Մամիկոնյանի հետ կապված նախագծերը։


Դոկտոր Սերգեյ Ավանեսովը ներկայացրեց կատարված աշխատանքները և ցուցադրեց Վարդան Մամիկոնյանին նվիրված, տպագրության պատրաստվող ամսագիրը։

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվեցին սկսել «Ռազմավարական գործընկերության համաձայնագրի» նախապատրաստական աշխատանքները։