Գործընկերներ


ZIIOTT

«ZIIOT&UTC Global» ընկերությունն իրականացնում է իր գործունեությունը ՉԺՀ կառավարության լիարժեք աջակցության ներքո և հանդիսանում է ապրանքների, սարքավորումների, որակի, սպասարկման, կառավարման և այլ ապրանքների միջազգային ստանդարտացման ոլորտում չինական միակ ընկերությունը:
 
Երկչափ կոդավորումն իրենից ներկայացնում է ID-QR-կոդ, որն արդեն ակտիվ փոխարինում է շտրիխ-կոդերին ամբողջ աշխարհում: «ZIIOT&UTC Global» ընկերությունը ճանաչված է համաշխարհային շուկայում այնպիսի միջազգային ստանդարտիզացման ոլորտի ընկերությունների կողմից, ինչպիսիք են ISO-ը, AIM-ը, CEN-ը և այլն: 

http://www.idcodeglobal.com/UploadImages/image/20190916/20190916092453_149.jpg2019 թվականի օգոստոսին «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» և «ZIIOT&UTC Global» ընկերության միջև կնքվել է «Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր». 

«ZIIOT&UTC Global» ընկերությունն իրավունք ունի տրամադրելու երկչափ կոդավորում որևէ ապրանքի համար, և այս պահի դրությամբ արդեն աշխատում է բազմաթիվ երկրներում՝ Չինաստանում, Կանադայում, Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում, իսկ այժմ նաև Հայաստանի Հանրապետությունում՝ ի դեմս «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի», որն ունի երկչափ կոդավորման միջազգային ստանդարտի համկարգը կիրառելու բացառիկ իրավունք: 

Երկչափ կոդավորումը 21-րդ դարի նոր և գրավիչ պրոդուկտներից է, որը համադրվում է ամեն տեսակի բիզնեսի հետ՝ անկախ դրա իրականացման երկրից, և թույլ է տալիս կտրուկ ավելացնել ապրանքների արտահանման շրջանառությունը: 2019 թվականի դրությամբ Չինաստանից ապրանքների ներկրումը Հայաստան գերազանցել է արտահանումը 8 անգամ: 

Երկչափ կոդավորման օգտագործումը թույլ կտա համակարգել, դասակարգել և հաստատել անհրաժեշտ և հաստատված ողջ թղթաբանության առկայությունը, ապրանքի որակը, ապրանքի մասին ընդհանուր տեղեկատվությունը չինարեն, հայերեն և անգլերեն լեզուներով, ինչը կարագացնի ապրանքների ձևակերպման ընթացքը, կպարզեցնի և կավելացնի ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Չինաստանի միջև: