Գործընկերներ


DHL Armenia

Ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1969 թվականին՝ Սան-Ֆրանցիսկոյից դեպի Հոնոլուլու փաստաթղթերի տեղափոխան համար, սակայն շուտով DHL-ը իր գործունեությունը տարածեց ամբողջ աշխարհով մեկ: Ներկայիս դրությամբ ընկերությունն ընդգրկված է Deutsche Post DHL ընկերությունների խմբի մեջ: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Բոնն քաղաքում (Գերմանիա):

DHL Express ընկերությունն առաքում է շտապ ծանրոցներ և փաստաթղթեր ավելի քան 120,000 քաղաք 220 երկրում և տարածաշրջանում: Ընկերությունն ունի ավելի քան 84,000 գրասենյակ, փաստաթղթեր առաքելու համար շուրջ 34,000 մեքենա, և ավելի քան 260 ինքնաթիռ: Բացի DHL Express-ից DHL ապրանքանիշի ներքո գործում են ևս չորս դուստր ընկերություններ՝
DHL Supply Chain — առաքման շղթաների կառավարում,
DHL Global Mail — փոստային ծառայություններ, ուղղակի փոստային առաքում (անգլ.՝ direct mail),
DHL Global Forwarding — ավիափոխադրումներ, ծովային ֆրախտ, բազմամոդալ փոխադրումներ,
DHL Freight — ցամաքային փոխադրումներ,
DHL Parcel.
Անձնակազմի ընդհանուր քանակը կազմում է 380 հազ. անձ (2019 թվականի դրությամբ):
Ընկերությունը հանդիսանում է էքսպրես-առաքումների համաշխարհային առաջատար՝ վերահսկելով շուկայի 39 տոկոսը (2018 թվականի դրությամբ): Նրա մոտակա մրցակիցներ UPS-ի և FedEx-ի մոտ շուկայի բաժինը կազմում է համապատասխանաբար 30 և 22 տոկոս:

Ընկերությունն ունի չորս մասնաճյուղ Հայաստանում: Դրանք տեղակայված են Գյումրի քաղաքում, Վանաձոր քաղաքում, Զվարթնոց օդանավակայանում, իսկ կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում՝ Ամիրյան 27 հասցեում: